Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 1-ին մասի աղյուսակի`

ա. ԱՏԳ ԱԱ 2206 ծածկագրի տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2206

(բացառությամբ 2206 00 390,

2206 00 590, 2206 00 890) խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), բացառությամբ պտղային, հատապտղային գինիների և գինենյութի տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)

կամ 1 լիտր

ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր 25 տոկոս, բայց

ոչ պակաս, քան

1 լիտրի համար

270 դրամ»,

բ. ԱՏԳ ԱԱ 2206 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

«2206 00 390,

2206 00 590,

2206 00 890 պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)

կամ 1 լիտր

ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր 10 տոկոս, բայց

ոչ պակաս, քան

1 լիտրի համար

100 դրամ)»,

գ. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրի տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2208

(բացառությամբ 2208 20,

2208 30,

2208 40) սպիրտային խմիչքներ տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)

կամ 1 լիտր

ներմուծման դեպքում` մաքսային արժեք

կամ 1 լիտր 50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 500 դրամ»,

դ. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

«2208 20

2208 30

2208 40 սպիրտային թրմեր` ստացված խաղողի գինու թորման արդյունքում կամ խաղողի ճզմամբ

վիսկի

ռոմ և այլ սպիրտային թրմեր` ստացված խմորված մթերքների թորման արդյունքում շաքարաեղեգից տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)

կամ 1 լիտր,

100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով

ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր,

100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով 50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝

ա. 1-ից մինչև 3 տարի ներառյալ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3000 ՀՀ դրամ,

բ. 4-ից մինչև 5 տարի ներառյալ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3500 ՀՀ դրամ,

գ. 6-ից մինչև 10 տարի ներառյալ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 6000 ՀՀ դրամ,

դ. 11-ից մինչև 15 տարի ներառյալ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 8500 ՀՀ դրամ,

ե. 16-ից մինչև 19 տարի ներառյալ

հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000 ՀՀ դրամ,

զ. 20 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 22000 ՀՀ դրամ»,

ե. ԱՏԳ ԱԱ 271011 ծածկագիրը փոխարինել 271012 ծածկագրով,

զ. ԱՏԳ ԱԱ 271019810 ծածկագրին դասվող տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2710 19 710-2710 19 980 Քսայուղեր տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)

կամ 1 կգ

ներմուծման դեպքում` մաքսային արժեք

կամ 1 կգ 10 տոկոս,

բայց ոչ

պակաս, քան

1 կգ-ի համար

400 դրամ».

2) 5-րդ մասը՝

ա. «2208 ապրանքախմբի ծածկագրին դասվող ապրանքների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի և չշշալցված կոնյակի սպիրտի)» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«ԱՏԳ ԱԱ 220820, 220830 և 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքներ ներմուծող կամ արտադրող (ներառյալ` շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) անձինք պարտավոր են տվյալ ապրանքի շշի կամ այլ տարայի վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշել ապրանքի հնացման աստիճանը՝ ըստ տարիների: ԱՏԳ ԱԱ 220820, 220830 և 220840 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների հնացման աստիճանի վերաբերյալ շշի կամ այլ տարայի վրա մակնշման բացակայության դեպքում ակցիզային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի՝ ԱՏԳ ԱԱ 2208 20, 2208 30, 2208 40 ծածկագրերին վերաբերող տողի «զ» ենթակետով սահմանված դրույքաչափից ոչ պակաս չափով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։