Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված՝ նախկինում մաքսային մարմին ներկայացված պայմանագրի շրջանակներում ներմուծումներ իրականացվելու դեպքերում պայմանագրի փոխարեն մաքսային մարմին կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետություն ներմուծվելիք ապրանքների տեսականու և քանակությունների, տարայի տարողության, իսկ սպիրտային խմիչքների դեպքում՝ նաև սպիրտայնության վերաբերյալ տվյալներ պարունակող այլ փաստաթուղթ:»: