Հոդված 7
Հոդված 7
1. Կողմերը ձեռնարկում են իրենց պետությունների օրենսդրությամբ նախատեսված բոլոր անհրաժեշտ միջոցները մտավոր սեփականության պաշտպանության համար, ներառյալ արտադրության գաղտնիքները (նոու-հաու), որոնք փոխանակում են հայկական և ռուսական կազմակերպությունները սույն Համաձայնագրի կատարման ընթացքում:
2. Մտավոր սեփականության իրավական պաշտպանության և իրավունքի բաշխման հարցերը, որոնք փոխանցվում կամ ստեղծվում են Կողմերի կազմակերպությունների կողմից սույն Համաձայնագրի շրջանակներում աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ընթացքում, կարգավորվում և որոշվում են ըստ Կողմերի պետությունների օրենսդրությունների: Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցության շրջանակներում տեխնիկական որոշումների և մտավոր սեփականության օբյեկտի մասին տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի փոխանցումը չի բերի այդ որոշումների և օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքների զիջում (օտարում), եթե համապատասխան հայկական և ռուսական կազմակերպությունների միջև, Կողմերի պետությունների օրենսդրություններին համապատասխան, կնքված պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
3. Կողմերի կազմակերպությունների համատեղ ստեղծած մտավոր գործունեության ցանկացած արդյունքի, դրա նկատմամբ իրավունքների տնօրինման և դրանց օգտագործման պայմանների կարգը պետք է լինի Կողմերի միջև գրավոր համաձայնության առարկա: Մինչև նման համաձայնագրի ստորագրումը, մտավոր գործունեության արդյունքները, որոնք Կողմերի կազմակերպությունների կողմից ստեղծվել են համատեղ, օգտագործվում են բացառապես սույն Համաձայնագրի նպատակների համար, և Կողմերի կազմակերպություններից ոչ մեկը դրանք տնօրինելու և օգտագործելու ինքնուրույն իրավունք չունի:
4. Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացված համատեղ մշակումների մասին ցանկացած տեղեկատվություն չի կարող փոխանցվել երրորդ կողմի` առանց Կողմերի իրավասու մարմինների նախնական գրավոր համաձայնության:
5. Սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում Կողմերի կազմակերպություններից որևէ մեկի կողմից ինքնուրույն ստեղծված մտավոր գործունեության արդյունքի նկատմամբ իրավունքը պատկանում է տվյալ Կողմին: