Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում չի իրականացվում Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիք և Ռուսաստանի Դաշնության պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության փոխանցում:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում չի իրականացվում այնպիսի տեղեկատվության փոխանցում, որի փոխանցումն արգելված է Կողմերի պետությունների օրենսդրությամբ, կամ դրանց փոխանցումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ միջազգային պայմանագրերին: Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցված կամ դրա կատարման արդյունքում ստեղծված ամբողջ տեղեկատվությունը չի բացահայտվում կամ չի փոխանցվում երրորդ կողմի` առանց երկու Կողմերի նախնական գրավոր համաձայնության:

3. Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցվող կամ դրա կատարման ընթացքում ստեղծվող և Հայկական կողմից ծառայողական գաղտնիք համարվող տեղեկատվությունը կամ Ռուսական կողմից սահմանափակ տարածմամբ ծառայողական տեղեկատվություն համարվող տեղեկատվությունը հստակ որոշվում և նշվում են որպես այդպիսին:

Այն փաստաթղթերը, որոնք պարունակում են տեղեկատվություն, որը Հայկական կողմը համարում է որպես սահմանափակ տարածմամբ տեղեկատվություն, պետք է ունենան «Ծառայողական գաղտնիք» նշումը:

Այն փաստաթղթերը, որոնք պարունակում են տեղեկատվություն, որը Ռուսական կողմը համարում է որպես սահմանափակ տարածմամբ ծառայողական տեղեկատվություն, պետք է ունենան «Ծառայողական օգտագործման համար» նշումը:

Կողմերը առավելագույնս սահմանափակում են այն մարդկանց շրջանակը, որոնց համար մատչելի է այդ տեղեկատվությունը, և ապահովում են դրա օգտագործումը միայն սույն Համաձայնագրով նախատեսված նպատակների համար:

Այդպիսի տեղեկատվությունը չի բացահայտվում և չի փոխանցվում երրորդ կողմի:

Հայաստանի Հանրապետությունում նման տեղեկատվության հետ վարվում են այնպես, ինչպես ծառայողական գաղտնիք համարվող տեղեկատվության հետ, իսկ Ռուսաստանի Դաշնությունում` ինչպես սահմանափակ տարածմամբ ծառայողական տեղեկատվության հետ:

Այդպիսի տեղեկատվությունը ապահովվում է պաշտպանությամբ` Կողմերի պետություններից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն:

4. Կողմերի միջև տեղեկատվության փոխանակման կանոնները և ծավալը որոշվում են յուրաքանչյուր առանձին դեպքի համար` համաձայն Կողմերի պետությունների օրենսդրության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։