Հոդված 14
Հոդված 14
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումն ստանալու պահից:
2. Սույն Համաձայնագիրն անժամկետ է:
3. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով: Այդ դեպքում Համաձայնագրի գործողությունը դադարեցվում է այդպիսի ծանուցումն ստանալուց մեկ տարի անց:
4. Կողմերից մեկի կողմից սույն Համաձայնագրի դադարեցման վերաբերյալ մյուս Կողմի ծանուցումն ստանալուց հետո Կողմերն անհապաղ անցկացնում են խորհրդակցություններ սույն Համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորությունների կատարման հնարավորության վերաբերյալ:
5. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում 6-10-րդ հոդվածներով նախատեսված պարտավորությունները մնում են ուժի մեջ:
Կատարված է Երևան քաղաքում 2010 թվականի օգոստոսի 20-ին, երկու օրինակով, հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010 թ. դեկտեմբերի 27-ին