Հոդված 2
Հոդված 2
1. Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերը նշանակում են հետևյալ իրավասու մարմինները`
Հայկական կողմից - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն.
Ռուսական կողմից - Ատոմային էներգիայի պետական կորպորացիա, Ռոսատոմ:
2. Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող գործունեության համակարգման և հսկողության համար Կողմերի իրավասու մարմիններն ստեղծում են համատեղ Համակարգման կոմիտե:
Համակարգման կոմիտեի կազմը և գործունեության կարգը որոշվում են Կողմերի իրավասու մարմինների կողմից: Համակարգման կոմիտեի գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացնում են Կողմերի իրավասու մարմինների կողմից նշանակված համանախագահները, որոնք օժտված են հավասար լիազորություններով:
3. Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերի իրավասու մարմիններից յուրաքանչյուրը նշանակում է լիազորված կազմակերպություն:
4. Կողմերի լիազորված կազմակերպություններն իրավասու են սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցության իրականացման շրջանակներում հայկական, ռուսական և արտասահմանյան ընկերությունների հետ պայմանագրեր կնքել ապրանքների մատակարարման, աշխատանքների իրականացման և ծառայությունների մատուցման համար:
Ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկները շահագործման հանձնելու ժամկետները որոշվում են Նախագծի իրականացման պայմանագրում: