Հոդված 3
Հոդված 3
1. Ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների, ինչպես նաև դրանց արտադրած էլեկտրաէներգիայի պատվիրատուն և սեփականատերն է «Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերությունը, իսկ գլխավոր կապալառուն` «Ատոմստրոյէքսպորտ» փակ բաժնետիրական ընկերությունը: Ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների հիմնական սարքավորումներն արտադրողների, կառուցվածքի և կոնֆիգուրացիայի, ինչպես նաև շինարարամոնտաժային աշխատանքներ կատարողների ընտրությունը համաձայնեցվում է Հայկական կողմի հետ:
2. Ռուսական կողմը համաձայն է, որ «Ուորլի պարսոնզ յուրոպ էներջի սերվիսիզ լիմիտիդ» («Worley Parsons Eurupe Energy Services Limited») ընկերությունը հանդիսանում է Նախագծի իրականացման մասնակից` համաձայն 2009 թ. մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության պետական գնումների գործակալության հետ կնքված հմ. ԾՁԲ-09/22 պայմանագրի:
3. Կողմերն իրենց Լիազորված կազմակերպությունների միջոցով ապահովում են «Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Նախագծի իրականացման համար ներդրումներ ներգրավելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը:
4. Կողմերն իրենց Լիազորված կազմակերպությունների միջոցով ապահովում են նոր ներդրողների ներգրավումը Նախագծի իրականացման համար ինչպես բաժնետերերի միջև համաձայնեցված կարգով «Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում մասնաբաժինների փոփոխության, այնպես էլ փոխառվող դրամական միջոցների ներգրավման միջոցով: