Հոդված 4
Հոդված 4
1. Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցության իրականացման նպատակով` Հայկական կողմն ապահովում է.
ներդրումների ներգրավման համար բարենպաստ պայմանների ստեղծում.
ատոմային էլեկտրակայանի էներգաբլոկների կառուցման համար ընտրված, բայց վերահաստատման ենթակա հրապարակի և նախկինում կատարված նախապատրաստական և նախանախագծային աշխատանքների արդյունքների վերաբերյալ տվյալների ժամանակին տրամադրումը «Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերությանը, ինչպես նաև ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների կառուցման համար հրապարակի տրամադրումը նշված բաժնետիրական ընկերությանը.
ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների կառուցման համար անհրաժեշտ` նախագծման, շինարարության և շահագործման համար թույլտվությունների (լիցենզիաների) ստացում` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության.
ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներից յուրաքանչյուրի կողմից արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի ձեռքբերում «Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերությունից այնպիսի պայմաններով, որը կապահովի այդ էներգաբլոկում էլեկտրաէներգիայի արտադրությունն սկսվելու փաստացի օրվանից 20 տարվա ընթացքում դրա կառուցման համար պահանջվող ներդրումների ամբողջական ծախսածածկումը.
ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի անընդհատ վաճառքի համար պահանջվող անհրաժեշտ ցանցային ենթակառուցվածքի ստեղծում.
«Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետիրական կապիտալում գույքային ներդրման կատարում` հողատարածքի, ենթակառուցվածքի օբյեկտների տեսքով և այլ ձևերով, որի դրամական արժեքը կորոշվի Կողմերի լիազորված կազմակերպությունների միջև համաձայնեցված պայմաններով:
2. Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցության իրականացման նպատակով Ռուսական կողմն ապահովում է.
Նախագծի իրականացման համար ներդրումներ այն ծավալով, որն անհրաժեշտ կլինի ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների կառուցման նպատակով Կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման համար: Ընդ որում` Նախագծի` Ռուսական կողմի մասնակիցների ներդրումների չափը Նախագծի իրականացման ընդհանուր արժեքում պետք է լինի ոչ պակաս, քան «Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետիրական կապիտալում ռուսական կազմակերպությունների մասնաբաժինը.
ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների ռեակտորային բաժանմունքի մասնաշենքում և ռեակտորային բաժանմունքի օժանդակ մասնաշենքերում տեղակայվող սարքավորումների, համակարգերի, մանտաժային, հսկիչ և այլ տեխնիկական միջոցների պահուստավորում` ըստ «Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերության հետ համաձայնեցված ցանկի.
տեխնիկական և այլ առաջարկների ներկայացում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հանձնարարական-առաջարկություններին և Հայաստանի օրենսդրության պահանջներին համապատասխան.
ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների կառուցման համար լրացուցիչ ֆինանսավորման հարցերի քննարկում Հայկական կողմից համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում` Կողմերի միջև առանձին համաձայնագրով որոշվող պայմաններով:
3. Կողմերի լիազորված կազմակերպություններն ապահովում են Նախագծի իրականացումն սկսելու համար անհրաժեշտ ծավալով ներդրումները` «Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հրապարակի ընտրության համար անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում:
4. Շահագործմանն առնչվող հարցերը կարգավորվում են Կողմերի լիազորված կազմակերպությունների միջև` առանձին համաձայնագրով: