Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Սույն Համաձայնագրին համապատասխան կառուցված ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների շահագործման ամբողջ ժամանակահատվածում օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում արտադրված միջուկային վառելիք` պատրաստի ջերմանջատիչ հավաքվածքների տեսքով և այն ծավալով, որն անհրաժեշտ է էներգաբլոկների սկզբնական բեռնավորման և հետագա բոլոր վերաբեռնավորումների համար:

Ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների շահագործման երաշխիքային ժամանակահատվածի ավարտից հետո` շահագործման ամբողջ ժամանակահատվածում, միջուկային վառելիքի մատակարարումն իրականացվում է ռուսական մատակարարների կողմից` հիմք ընդունելով «Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերության և Ռուսական կողմի իրավասու մարմնի կողմից լիազորված կազմակերպության միջև կնքված երկարաժամկետ պայմանագրերը:

2. Ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների ռեակտորում աշխատած` ռուսական արտադրության միջուկային վառելիքը կարող է վերամշակվել Ռուսաստանի Դաշնությունում` Կողմերի միջև կնքված առանձին համաձայնագրով որոշվող պայմաններով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։