Հոդված 15
Հոդված 15
Կողմերը նպաստում են իրենց պետության տարածքում մշտապես բնակվող` մյուս Կողմի պետության քաղաքացիների հանրակրթական պահանջմունքների ապահովմանը` առաջին հերթին Կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրությանը համաձայն, համապատասխանաբար, ռուսաց և հայոց լեզուներով կրթություն ստանալու համար պայմաններ ստեղծելով:
Մի Կողմը, իր ազգային օրենսդրությանը համապատասխան, երաշխավորում է իր պետության տարածքում մշտապես բնակվող մյուս Կողմի պետության քաղաքացիների կրթություն ստանալու` իր քաղաքացիներին հավասար իրավունքը:
Այդ իրավունքների իրականացման կարգն ու պայմանները կանոնակարգվում են Կողմերի պետությունների համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների և հաստատությունների միջև կնքված համաձայնագրերով: