Հոդված 4
Հոդված 4
Կողմերն աջակցություն են ցուցաբերում իրենց պետությունների արխիվային հաստատությունների գծով համագործակցությանը` ներառյալ գիտական հետազոտությունների անցկացումը, արխիվային նյութերի պատճենների փոխանակումը, ինչպես նաև փաստաթղթերի ժողովածուների և ցուցահանդեսների նախապատրաստումը:
Կողմերը միջոցներ են ձեռնարկում Կողմերից մեկի պետությանը պատկանող` մյուս Կողմի պետության տարածք ժամանակավորապես փոխադրված արխիվային փաստաթղթերի պահպանման ու վերադարձման համար պետական երաշխիքների ապահովման ուղղությամբ:
Կողմերն աջակցություն են ցուցաբերում Կողմերի պետությունների տարածքում ստեղծված և իրենց պետական արխիվներում պահվող արխիվային նյութերի հայտնաբերման, պահպանության և մասսայականացման գործին: