Հոդված 3
Հոդված 3
Կողմերը համագործակցում են իրենց պետությունների պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտում:
Կողմերը իրենց պետությունների օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի կիրառման հիման վրա բանակցությունների միջոցով լուծում են Կողմերից յուրաքանչյուրի պետության տարածքում հայտնված` կորած կամ ապօրինի արտահանված մշակութային արժեքների հետ կապված հարցերը:
Կողմերը միջոցներ են ձեռնարկում մի Կողմի պետության տարածքից մյուս Կողմի պետության տարածք ժամանակավորապես փոխադրված մշակութային արժեքների պահպանության և վերադարձման համար պետական երաշխիքներ ապահովելու ուղղությամբ: