Հոդված 10
Հոդված 10
Կողմերն աջակցում են շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների և հաստատությունների միջև խորհրդակցությունների անցկացմանը` մշակույթի, գիտության և կրթության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների գերակա ուղղությունների որոշման, գիտական հետազոտությունների արդյունքների մասին փոխադարձաբար իրազեկման, այդ նպատակներով համատեղ գիտական և գիտագործնական համաժողովների, սեմինարների և գիտաժողովների կազմակերպման, համատեղ հրատարակչական գործունեության իրականացման, ինչպես նաև գիտական փոխանակման և համագործակցության այլ ձևերի կիրառման նպատակով:
Խորհրդակցությունների առարկա կարող են լինել նաև համագործակցության նոր ոլորտների և նոր ձևերի որոնումը, մշակույթի, գիտության և կրթության բնագավառում քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման խնդիրները, մշակութային, գիտական և կրթական հաստատությունների գործունեության իրավական և սոցիալ-տնտեսական կանոնակարգումը, գիտության և կրթության զարգացման նպատակով միջոցառումների իրականացումը, ինչպես նաև մշակույթի, գիտության և կրթության վիճակագրական հաշվառման համաձայնեցված սկզբունքների մշակումը: