Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Կողմերը զարգացնում են համագործակցություն կրթության ոլորտում: Այդ նպատակով Կողմերը`

- նպաստում են իրենց պետությունների կրթական հաստատությունների միջև ուղիղ կապերի հաստատմանն ու զարգացմանը,

- ուսուցման, գիտական փորձառության, դասախոսություններ կարդալու, դասավանդման, որակավորման բարձրացման նպատակով նպաստում են աշակերտների, ուսանողների, ասպիրանտների, մասնագետների և դասախոսների փոխանակմանը,

- նպաստում են մասնագետների մասնակցությանը երկու երկրներում անցկացվող գիտական և գիտագործնական սեմինարներին, համաժողովներին, գիտաժողովներին և այլ միջոցառումներին, ինչպես նաև համագործակցությանը համատեղ գիտական նախագծերի և ծրագրերի իրականացմանը,

- խրախուսում են համագործակցության այլ ձևեր ընդհանուր և մասնագիտական կրթության բնագավառում:

Այսպիսի փոխանակման կոնկրետ ձևերն ու պայմանները կանոնակարգվում են Կողմերի պետությունների շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների և հաստատությունների միջև կնքված համապատասխան համաձայնագրերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։