Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Կողմերը նպաստում են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի ստեղծմանը, ինչպես նաև համատեղ հիմունքներով ուսումնական հաստատությունների ստեղծմանը:

Կողմերը փոխադարձության հիմքի վրա նպաստում են երկու երկրների լեզուների, պատմության, գրականության և մշակույթի ուսումնասիրմանը:

Այդ նպատակով Կողմերը նպաստում են ռուսաց և հայոց լեզվի ու գրականության դասատուների և մասնագետների, ինչպես նաև ուսումնամեթոդական ձեռնարկների և նյութերի փոխանակմանը:

Կողմերից յուրաքանչյուրը խրախուսում է լեզվագիտական և երկրագիտական դասընթացների և սեմինարների անցկացումը, համապատասխան մասնագետների որակավորման բարձրացումը, ինչպես նաև օգտագործում է հեռուստատեսության և ռադիոհեռարձակման հնարավորությունները` մյուս Կողմի պետության լեզուն և մշակույթը ուսումնասիրելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։