Հոդված 22
Հոդված 22
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով, որը լրանալուն պես դրա գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է հետագա հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից որևէ մեկը հերթական հնգամյա ժամկետը լրանալու օրվանից առնվազն վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով գրավոր չի ծանուցում մյուս Կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Եթե Կողմերն այլ պայմանավորվածություն ձեռք չբերեն, սույն Համաձայնագրի գործողության ժամկետի դադարեցումը չի ազդի սույն Համաձայնագրի գործողության ընթացքում սկսված և դրա գործողության դադարեցման պահին չավարտված ծրագրերի և նախագծերի իրականացման վրա: Կողմերի շահագրգիռ կազմակերպությունների կողմից կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները և կապահովվեն ռեսուրսները` համաձայնեցված պայմաններով նշված ծրագրերի և նախագծերի իրականացման համար:
Կատարված է Մոսկվա քաղաքում 2011 թվականի հոկտեմբերի 24-ին, երկու օրինակով, հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. մարտի 18-ին