Հոդված 7
Հոդված 7
Կողմերն աջակցում են կինեմատոգրաֆիայի բնագավառում իրենց պետությունների շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, կազմակերպությունների և հաստատությունների միջև համագործակցությանը հետևյալ ուղղություններով.
- ռուսական և հայկական կինոարվեստի մասսայականացում,
- Կողմերի պետությունների տարածքներում կազմակերպվող միջազգային փառատոներին փոխադարձ մասնակցություն` համապատասխան դրանց կանոնակարգի,
- կինոնկարների համատեղ ստեղծում և թվայնացում, ինչպես նաև կինոնկարների փոխանակում,
- երկու պետությունների կինեմատոգրաֆիական հաստատությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև ուղիղ կապերի և փոխանակումների ընդլայնում:
Կողմերը միջոցներ են ձեռնարկում հայկական կինոստուդիայում ստեղծված և Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող ֆիլմերի ելանյութերի պահպանման համար: