Հոդված 8
Հոդված 8
Կողմերից յուրաքանչյուրը խրախուսում է ուղիղ համագործակցությունը ռուսաստանյան և հայկական պարբերական տպագիր հրատարակությունների, հեռուստա- և ռադիոընկերությունների, տեղեկատվական գործակալությունների միջև, ինչպես նաև գրահրատարակչության բնագավառում:
Կողմերը բազմակողմանիորեն աջակցում են գրական ստեղծագործությունների թարգմանությանն ու հրատարակությանը, միջգրադարանային կապերի իրականացմանը, գրողների և լրագրողների պատվիրակությունների, հրատարակչությունների և ԶԼՄ-ների խմբագրությունների միջև զանազան նյութերի փոխանակմանը, համապատասխանաբար Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կյանքին վերաբերող նյութերի հրապարակմանը, Կողմերից յուրաքանչյուրի պետության ժողովուրդների լեզուներով թերթերի և ամսագրերի հրատարակությանը: