Հոդված 2
Հոդված 2
1. Կողմերից որևէ մեկի այն քաղաքացիները, ովքեր նշանակված են մյուս Կողմի տարածքում՝ տվյալ Կողմի դիվանագիտական առաքելությունում կամ հյուպատոսական հիմնարկում, և ովքեր ունեն դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր, իրենց պաշտոնավարման ժամկետի ընթացքում ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից:
2. Սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված մուտքի արտոնագրի պահանջից ազատումը կիրառվում է նաև սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված անձանց ուղեկցող ամուսնու, ծնողների և երեխաների նկատմամբ՝ պայմանով, որ նրանք ունենան ուղարկող Կողմի դիվանագիտական կամ պաշտոնական վավեր անձնագրեր: