Հոդված 8
Հոդված 8
1. Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր տեղեկացնում են Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համապատասխան ներքին ընթացակարգերի կատարման մասին: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին ծանուցումն ստանալու օրվանից և ուժի մեջ է մնում անորոշ ժամկետով:
2. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը դիվանագիտական ուղիներով ուղարկված գրավոր ծանուցման միջոցով: Դադարեցումն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումը մյուս Կողմի ստանալուց իննսուն (90) օր հետո:
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Սեուլ քաղաքում 2012 թվականի փետրվարի 23-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, կորեերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում առաջացած որևէ տարաձայնության դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. մայիսի 22-ին