Հոդված 4
Հոդված 4
1. Յուրաքանչյուր Կողմ իրեն իրավունք է վերապահում մերժելու մուտքը կամ իր տարածքում դադարեցնելու կացությունը դիվանագիտական կամ պաշտոնական վավեր անձնագիր ունեցող այն անձանց, ում կարող է անցանկալի համարել: Նման մերժման մասին դիվանագիտական ուղիներով անհապաղ ծանուցվում է մյուս Կողմը:
2. Յուրաքանչյուր Կողմ իրեն իրավունք է վերապահում ժամանակավորապես սահմանափակելու կամ կասեցնելու սույն Համաձայնագրի գործողությունն ամբողջությամբ կամ մասամբ՝ ելնելով հանրային կարգի, անվտանգության կամ առողջության պահպանման նկատառումներից: Նշված սահմանափակման կամ կասեցման, կամ դրանց դադարեցման մասին դիվանագիտական ուղիներով անհապաղ ծանուցվում է մյուս Կողմը: