Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակներով գործածվում են հետևյալ եզրույթները.
միջազգային տրանսպորտային միջանցք (ՄՏՄ) - Կողմերի կողմից հաստատված` ինչպես առկա, այնպես էլ նորաստեղծ տրանսպորտային տարբեր միջոցների (բացառությամբ օդայինի), մայրուղային տրանսպորտային հաղորդակցման ուղիների ամբողջություն` համապատասխան հարմարանքներով, որոնք ապահովում են ուղևորների և բեռների փոխադրումները ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներն իրար կապող ուղղություններով,
ՄՏՄ ապահովման ենթահամակարգեր - ՄՏՄ համաձայնեցված զարգացման ապահովման նպատակով ԱՊՀ Կողմերի իրավասու մարմինների և ճյուղային համագործակցման մարմինների նորմատիվ իրավական, ռեսուրսային և տեղեկատվական-նյութատեխնիկական գործունեության ոլորտներ,
ՄՏՄ ապահովման ենթահամակարգերի ներդաշնակեցում - միջպետական գործունեություն` ուղղված ՄՏՄ ապահովման ենթահամակարգերի համաձայնեցված և հավասարակշիռ գործունեության և փոխգործակցության պայմանների ստեղծմանը` դրանց օգտագործման և զարգացման արդյունավետության բարձրացման նպատակով,
ՄՏՄ նորմատիվ իրավական ապահովման ենթահամակարգ - ՄՏՄ զարգացումը տրանսպորտի ոլորտում կանոնակարգող միջազգային պայմանագրերի և ԱՊՀ մասնակից պետությունների ազգային նորմատիվ իրավական ակտերի համալիր,
ՄՏՄ ռեսուրսային ապահովման ենթահամակարգ - ՄՏՄ ուղղություններով միջազգային տրանսպորտի գործընթացը կարգավորող՝ տրանսպորտային, ենթակառուցվածքային, ֆինանսական, տեխնոլոգիական ապահովման տարրերի, ինչպես նաև երթևեկության անվտանգության ապահովման համակարգի, բեռների և շրջակա միջավայրի պահպանության ապահովման ամբողջականացում,
ՄՏՄ տեղեկատվական-նյութատեխնիկական ապահովման ենթահամակարգ - բեռների և ուղևորների փոխադրման տեղեկատվական-փաստաթղթային կազմակերպման միջոցների և կանոնների, դրանց մոնիտորինգի, ՄՏՄ օգտագործման արդյունավետության վերլուծության և տվյալների հավաքման ամբողջականացում,
Կողմերի լիազոր մարմիններ - ՄՏՄ զարգացման և օգտագործման հետ կապված հարցերի լուծման համար Կողմերի կողմից որոշված մարմիններ: