Հոդված 7
Հոդված 7
ՄՏՄ տեղեկատվական նյութատեխնիկական ենթահամակարգի զարգացման գերակա ուղղություններ են հանդիսանում.
տրանսպորտային նյութատեխնիկական վիճակի բարելավումը,
տրանսպորտի բոլոր տեսակների հետ ինտեգրված տեղեկատվական- նյութատեխնիկական կենտրոնների ստեղծումը,
բեռների` միջազգային պահանջներին համապատասխան՝ առաջնակարգ նավիգացիոն համակարգերի և մոնիտորինգի ներդրումը,
ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով անցնող, ՄՏՄ հատվածներում իրականացվող տրանսպորտային գործընթացի կարգավորման միասնական ավտոմատացված համակարգի ստեղծումը, որը պետք է ինտեգրված լինի տրանսպորտային գործընթացների ազգային գերատեսչական և ճյուղային ավտոմատացված կառավարման համակարգերին,
ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով անցնող ՄՏՄ հատվածներով փոխադրվող ապրանքների գտնվելու վայրի, վիճակի և կարգավիճակի մասին տեղեկատվական թափանցիկության հասանելիությունը,
միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միասնական միջգերատեսչական համակարգի իրականացումը,
բոլորի կողմից ընդունված՝ գլոսարիի (օրենքների և ակտերի մեկնաբանությունների ժողովածուի) և կից միասնական փաստաթղթերի փաթեթի ստեղծումը,
ՄՏՄ օգտագործմամբ իրենց գործունեությունն իրականացնող տրանսպորտային օպերատորների առևտրային և տեղեկատվական անվտանգության ապահովումը: