Հոդված 8
Հոդված 8
1. Կողմերն իրենց իրավասու մարմինների և ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների համակարգման և տեղեկատվական ապահովման համար, ինչպես նաև ՄՏՄ համալիր և համաձայնեցված զարգացման իրագործման նպատակներով կստեղծեն ԱՊՀ Տրանսպորտային միջանցքները համակարգող հանձնաժողով, որը կիրականացնի իր գործունեությունը ԱՊՀ Տնտեսական խորհրդի կողմից հաստատված դրույթների հիման վրա:
2. ԱՊՀ Տրանսպորտային միջանցքները համակարգող հանձնաժողովի հիմնական գործառույթներն են.
Կողմերի իրավասու մարմինների և ՄՏՄ համատեղ օգտագործման և համաձայնեցված զարգացման հարցերով ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների գործունեության համակարգումը և տեղեկատվական ապահովումը,
ՄՏՄ ապահովման ենթահամակարգերի ներդաշնակեցման, ՄՏՄ օգտագործման և համաձայնեցված զարգացմանն ուղղված համալիր միջազգային տրանսպորտային նախագծերի և դրանց իրականացման ֆինանսատնտեսական մեխանիզմների համատեղ պրակտիկ գործողությունների ծրագրի մշակումը և համաձայնեցումը,
ՄՏՄ ապահովման ենթահամակարգերի զարգացման ղեկավարմանն ուղղված առաջարկությունների, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փորձաքննությունը,
ՄՏՄ ապահովող ենթահամակարգերի զարգացման ներդրումների ներգրավման համար պայմանների ձևավորումը,
ՄՏՄ ներուժի օգտագործման արդյունավետության վերլուծությունը և առաջարկությունների մշակումը: