Հոդված 5
Հոդված 5
1. ՄՏՄ նորմատիվ իրավական ապահովման ենթահամակարգերի ներդաշնակեցման առաջնային ուղղություններն են համարվում.
ԱՊՀ մասնակից պետությունների նորմատիվ իրավական բազայի ներդաշնակեցումը տրանսպորտի և մաքսային բնագավառի բազմակողմ համաձայնագրերով և կոնվենցիաներով ամրագրված միջազգային իրավունքի և չափորոշիչների, նորմերի և սկզբունքների հետ` ԱՊՀ մասնակից պետությունների տարատեսակ տրանսպորտի` եվրոպական և ասիական տրանսպորտային համակարգերին ինտեգրումն ապահովելու նպատակով,
ՄՏՄ համաձայնեցված զարգացման համար իրավական պայմաններ ստեղծելու նպատակով ԱՊՀ շրջանակներում միջազգային պայմանագրերի մշակում և ընդունում,
ռեժիմների և արտոնությունների միասնականացում` ամրագրված երկկողմ միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են հանդիսանում սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, ինչպես նաև՝ անցում երկկողմ միջազգային պայմանագրերից բազմակողմի,
միջազգային, այդ թվում նաև տարանցիկ փոխադրումների իրականացման ժամանակ արգելքների համաձայնեցված վերացմանն ուղղված պայմանների ստեղծում,
համագործակցություն այն միջազգային կազմակերպությունների հետ, որոնց գործունեությունը կապված է միջազգային փոխադրումների կազմակերպման հետ:
2. Կողմերի իրավասու մարմինները մշակում են ՄՏՄ համաձայնեցված զարգացման հարցերը շոշափող առաջարկություններ` կապված նորմատիվ իրավական ակտերի կարգավորման և դրանց կիրառման մեխանիզմների կատարելագործման հետ, որոնք ուղղված են.
միջազգային փոխադրումների ոլորտում սույն Համաձայնագրի մասնակից պետությունների մաքսային օրենսդրությունների դրույթների միասնականացմանը,
նույնականացման միջոցների և փոխադրման փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչմանը,
տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծմանը: