Հոդված 11
Հոդված 11.
Կանոնագրքի 37-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կայազորի զինվորական պարետը կայազորային ու պահակային ծառայությունների հարցերով ենթարկվում է կայազորի պետին և պատասխանատու է կայազորի պահակախմբերի ու պարեկների ծառայության կազմակերպման համար: Կայազորի զինվորական պարետ է նշանակվում կայազորի պետին ենթակա շտաբի պետը, իսկ Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետը:».
2) 2-րդ մասի «ոստիկանության պետը և» բառերը հանել, իսկ «ունեն» բառը փոխարինել «ունի» բառով: