Հոդված 65
Հոդված 65.
Կանոնագրքի 13-րդ հավելվածում`
1) վերնագրի «զորամասի» բառը փոխարինել «զորամասերի» բառով.
2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Մեկ զորամասից մեկ այլ զորամաս գործուղված զինծառայողը գործուղման վայրի զորամաս ժամանելու օրը հաշվառման է վերցվում տվյալ զորամասում: Եթե զինծառայողի գործուղումը կապված չէ որևէ զորամասի հետ, ինչպես նաև արձակուրդի մեկնելու դեպքում զինծառայողը հաշվառման կանգնելու համար պարտավոր է ներկայանալ գործուղման կամ արձակուրդի վայրի տարածքային զինվորական կոմիսարիատ գործուղման կամ արձակուրդի վայր ժամանելուց ոչ ուշ, քան մեկօրյա ժամկետում: Գործուղման կամ արձակուրդի վայր ժամանելու, ինչպես նաև գործուղման կամ արձակուրդի վայրից մեկնելու մասին զորամասի կամ զինվորական կոմիսարիատի իրավասու պաշտոնատար անձը գրառում է կատարում գործուղման վկայականում կամ արձակման թերթիկում:».
3) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը.
4) 3-րդ կետի «կայազորի զինվորական պարետատուն, զինկոմիսարիատ կամ պետական իշխանության ու կառավարման տեղական մարմին (որտեղ հաշվառման են անցել)» բառերը փոխարինել «հաշվառումն իրականացրած մարմին» բառերով.
5) 4-րդ կետի «կայազորի պարետատանը (զինվորական կոմիսարիատում)» բառերը փոխարինել «զինվորական կոմիսարիատներում» բառերով.
6) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետի երկրորդ նախադասությունը.
7) 6-րդ կետի 3-րդ մասի «և զորամասը (ստորաբաժանման անձնախումբը) հաշվառման վերցնել կայազորի զինվորական պարետատանը հենց ժամանման օրը» բառերը փոխարինել «` ժամանման օրը» բառերով: