Հոդված 17
Հոդված 17.
Կանոնագրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պահակապետի կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում պահակախմբերի հերթապահը նրա պարտականությունների կատարումը դնում է պահակապետի օգնականի (պահակադիրի) վրա և զորամասից կանչում է նոր պահակախումբ` կազմակերպելով պահակախմբերի հերթափոխը, որի վերաբերյալ անհապաղ զեկուցում է կայազորի զինվորական պարետին:»: