Անցնել բովանդակությանը

Հոդված 36

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36.

Կանոնագիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 109.1-ին հոդվածով.

«Հոդված 109.1

Զորամասերում պահակային ծառայությունը կարող է կազմակերպվել նաև զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու միջոցով (այսուհետ` գերատեսչական պահպանություն):

Գերատեսչական պահպանությունն իրականացնում են ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումները: Ռազմականացված պահակային ստորաբաժանումների կողմից գերատեսչական պահպանությունն իրականացվում է ծառայողական զենքով:

Գերատեսչական պահպանության իրականացման կարգը և գերատեսչական պահպանության ենթակա զորամասերի ցանկը հաստատվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։