Հոդված 2
Հոդված 2
Հատկացումներ
2.1 Ստացող կողմը սույնով լիազորում է KfW-ին սույն ֆինանսական օժանդակության միջոցներից միջանկյալ և վերջնական վճարումներ կատարել խորհրդատուին և մրցութային գործակալին: Այդ վճարումները պետք է կատարվեն մատուցված փորձագիտական ծառայությունների ընթացքի համաձայն` KfW-ին ներկայացրած հաշիվ-ապրանքագրերի բնօրինակների հիման վրա (կրկնօրինակը` Ստացողին) և համաձայն կնքված պայմանագրերի` համապատասխանաբար Ստացող կողմի և խորհրդատուի միջև և Ստացողի ու մրցութային գործակալի միջև: Ստացող կողմի տրամադրած սույն լիազորագիրը կհամարվի խնդրագիր` վերոնշյալ բոլոր վճարումների կատարման համար:
2.2 Այլ արտարժույթով կատարված վճարումների դեպքում (“Արտարժույթ”), KfW-ն Ստացողի ծախսը կհաշվարկի եվրոյով, ինչպես որ այն արտարժույթի գնման համար տրամադրվել էր KfW-ի կողմից` ներառյալ այլ լրացուցիչ ծախսերը:
2.3 KfW-ն պատասխանատվություն չի կրում, եթե KfW-ի կողմից կատարվող որևէ վճարում ուշացվել է բանկային հաստատությունների հատկացումների կամ փոխանցումների ուշացման պատճառով: Եթե ուշացումը տեղի է ունեցել KfW-ի մեղքով, ապա KfW-ն պարտավոր է վճարել միայն հաշվեգրված տոկոսները:
2.4 KfW-ն իրավունք ունի հրաժարվել հատկացումներ կատարելուց 2013թ-ի դեկտեմբերից հետո:
2.5 Խորհրդատուների և մրցութային գործակալի պայմանագրում պետք է ներառվի մի դրույթ, համաձայն որի Ստացողի հաշվին փոխանցվող ցանկացած վճարում, երաշխիք կամ նման վճար, ինչպես նաև ցանկացած ապահովագրական վճար պետք է կատարվի KfW-ի հետևյալ հաշվեհամարին` 38 000 000 00 (IBAN: DE53 5002 0400 3800 0000 00), Մայնի Ֆրանկֆուրտ (BIC: KFWIDEFF; BLZ 500 204 00), որտեղից էլ KfW-ն սույն վճարումները կփոխանցի Ստացողի հաշվին: