Հոդված 3
Հոդված 3
Հետվճարումների և հատկացումների կասեցում
3.1 KfW-ն կարող է կասեցնել վճարումները միայն այն դեպքում, եթե
ա) Ստացող կողմը չի կատարում KfW-ի հանդեպ ունեցած իր պարտավորությունները ժամանակին վճարումներ կատարելու առումով,
բ) խախտվել են սույն համաձայնագրով նախատեսված պարտականությունները,
գ) Ստացող կողմը չի կարող ապացուցել, որ հատկացված գումարները ծախսվել են նպատակայնորեն,
դ) ի հայտ են եկել արտակարգ հանգամանքներ, որոնք խանգարում կամ լրջորեն վտանգում են փորձագիտական ծառայությունների նպատակի իրականացումը,
ե) խախտվել, դադարեցվել կամ չեղյալ է համարվել Ստացողի և Խորհրդատուի միջև կնքվելիք խորհրդատվական պայմանագիրը:
3.2 Եթե առկա է հոդված 3.1-ի բ) կամ գ) կետերում նշված որևէ իրավիճակ և այն չի շտկվել KfW-ի կողմից սահմանված ժամանակահատվածում, որը, այնուամենայնիվ, կլինի առնվազն 30 օր, ապա KfW-ն իրավունք ունի պահանջել անհապաղ հետ վերադարձնել ֆինանսական օժանդակությունը: Հոդված 3.1-ի գ) կետի պարագայում KfW-ն կարող է պահանջել, որպեսզի Ստացողը հետ վերադարձնի այն գումարները, որոնց նպատակային ծախսումը չի կարող ապացուցել: