Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 9

Գործակալության պայմանագիր

9.1 Ստացողի պահանջով KfW-ն Փուլ 2-ի համար նշանակում է փորձագետ (Մրցութային գործակալ), եթե այլ բան համաձայնեցված չէ KfW-ի հետ, և նրա լիազորությամբ KfW-ն Մրցութային գործակալի հետ կնքում է պայմանագիր Ստացողի անունից:

9.2 Մրցութային գործակալը կաջակցի Ստացողին 6.1-ի բ/ կետով նախատեսված Խորհրդատուի ընտրության գործընթացում:

Այդ գործընթացները հետևյալն են`

ա) Մրցութային գործակալը պետք է ապահովի, որ Խորհրդատուի կողմից կատարվելիք ծառայությունների համար Ստացողի կողմից ներկայացվելիք տեխնիկական առաջադրանքները փոփոխվեն և նախագծվեն ըստ անհրաժեշտության:

բ) Մրցութային գործակալը կկատարի 6.1 հոդվածի բ/ կետով նախատեսված գործընթացը` ստացողի անունից Խորհրդատու ընտրելը, և Ստացողի ու KfW-ի հաստատմանը կներկայացնի հետևյալ առաջարկությունները`

● Միջազգային մրցութային հայտարարության ընդունելի լինելու դեպքում անհրաժեշտ նախաորակավորման նախագիծ և շահագրգիռ խորհրդատուների համար այլ հավելյալ տեղեկատվություն:

● Միջազգային մրցութային հայտարարության ընդունելի լինելու դեպքում անհրաժեշտ գնահատման զեկույց և նախնական ընտրված հայտատուների ցանկ:

● Մրցույթի ընթացքի համար փաստաթղթերի նախագիծ:

● Տեխնիկական հայտերի վերաբերյալ գնահատման զեկույց, որը պետք է նաև նշի հայտերի որակազրկման պատճառները:

● Անհրաժեշտության դեպքում` հիմնավորված չեղյալ հայտարարման առաջարկ, որը պետք է դիտարկի չեղյալ հայտարարման չափանիշները, ինչպես նշված է կից ներկայացված հավելված 1-ի ուղեցույցում:

● Ֆինանսական հայտերի վերաբերյալ գնահատման ելույթը` շնորհման առաջարկով:

● Նախքան երկրորդ տեղ զբաղեցրած հայտատուի հետ պայմանագրային բանակցություններ սկսելը, անհրաժեշտ է այս հայտատուի հետ պայմանագրային բանակցություններ սկսելու առաջարկ. առաջարկը պետք է նշի այն հիմքերը, համաձայն որոնց, առաջին տեղ զբաղեցրած հայտատուի հետ բանակցությունները ձախողվել են:

● Նախքան որևէ որոշում կայացնելը կամ որևէ կադրային փոփոխություն կատարելը` ընտրված խորհրդատուի առաջարկով. Խորհրդատուի առաջարկը, վերագնահատման արդյունքում խորհրդատուի հայտ և հիմնավորված մեկնաբանություններն այս առաջարկին:

● Պայմանագրի բանակցությունների արդյունքը և բանակցված խորհրդատվական պայմանագիրը, որում կնշվի կադրային ցանկացած փոփոխություն և տեխնիկական առաջադրանի պայմանների ցանկացած փոփոխություն:

գ) Ստացողը 2-3 շաբաթվա ընթացքում կուղարկի իր մեկնաբանությունները մրցութային գործակալին 9.2(բ) հոդվածի առաջարկները ստանալուց հետո:

Մինչև ժամկետի ավարտը մրցութային գործակալին նման մեկնաբանություններ տալու անհնարինության դեպքում այն կդիտվի որպես համաձայնեցում Ստացողի կողմից: Մրցութային գործակալը առանց հապաղելու արդյունքների մասին կտեղեկացնի Ստացողին մրցութային կարգով:

9.3 Ստացողը լիազորում է KFW-ին կնքել խորհրդատվական պայմանագիր Ստացողի անունից: Հետևելով պայմանագրի կնքմանը KFW-ն Ստացողին կտրամադրի սույնի բնօրինակը:

9.4 KFW-ն չի կրում պատասխանատվություն խորհրդատուի, մրցութային գործակալի և նրանց ներկայացուցիչների կողմից թույլ տված անփութության համար:

Կազմված է 3 բնօրինակով` անգլերեն լեզվով

Մայնի Ֆրանկֆուրտ Երևան Երևան

____ 2013 թ. ____ 2013 թ. ____ 2013 թ.

__________ ______________ _______________

KfW, Գերմանիայի

Վերակառուցման և զարգացման բանկ Հայաստանի Հանրապետություն` ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության Հայաստանի Հանրապետություն` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության

Հավելված 1 Զարգացող երկրների հետ ֆինանսական համագործակցության ներքո խորհրդատուների նշանակման ուղեցույց

Հավելված 2ա Տեխնիկատնտեսական հիմնավորման տեխնիկական առաջադրանքներ

Հավելված 2բ Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության ուսումնասիրման տեխնիկական առաջադրանքներ (մշակվելու է մրցութային գործակալի կողմից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։