Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ («ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԻ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԵԼԻՔ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ` ՄԻՆՉԵՎ 820.000 ԵՎՐՈ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ) ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-05-16-ից մինչև 2022-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1

Ֆինանսական օժանդակության գումարը և նպատակը

1.1 KfW-ն Ստացող կողմին կտրամադրի մինչև 820,000 եվրոյի ֆինանսական օժանդակություն:

Սույն ֆինանսական օժանդակությունը ենթակա չէ հետ վերադարձման, բացառությամբ հոդված 3.2-ում սահմանված դեպքերի:

1.2 Ստացող կողմը՝ ի դեմս Ծրագրի իրականացման գրասենյակի, պարտավոր է ֆինանսական օժանդակությունն օգտագործել բացառապես հետևյալ փորձագիտական ծառայությունների ֆինանսավորման նպատակով.

Իրականացնել «Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի» նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրություններ, շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատում և աջակցել մրցութային գործակալին սույն ֆինանսական համաձայնագրի 9-րդ հոդվածի համաձայն: Ստացողը, որին ներկայացնում է Ծրագրի իրականացման գրասենյակը և KfW բանկը, պետք է համատեղ սահմանեն Փորձագիտական Ծառայությունների մանրամասները, որոնք պետք է ֆինանսավորվեն ֆինանսական օժանդակությունից համաձայն Ծառայությունների պայմանագրի և տեխնիկական առաջադրանքի:

1.3 Ստացող կողմի ծագած հարկերը և այլ պետական տուրքերը, ինչպես նաև ներմուծման տուրքերը չպետք է ֆինանսավորվեն սույն ֆինանսական օժանդակության միջոցներից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։