Հոդված 11
Հոդված 11
Կողմերը չեն կիրառում արժութային սահմանափակումներ վճարումների (Վերջնահաշիվ), սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ռեզիդենտների միջև գումարների փոխանցման գործողությունների և սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում իրենց կողմից բացված հաշիվների հետ կապված գործողությունների իրականացման համար.
● արտահանման դեպքում` մինչև 1 տարի վճարման հետաձգման կամ ներմուծման դեպքում` նախնական վճարների (կանխավճարի ձևով)` մինչև 1 տարի հետաձգման հետ կապված` ապրանքների (աշխատանք, ծառայություններ), ինչպես նաև մտավոր գործունեության արդյունքների, այդ թվում՝ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքների, անմիջականորեն մատակարարների (վաճառողների) և ստացողների (գնորդների) միջև իրականացվող վճարումներ և գումարների փոխանցումներ,
● տոկոսների, շահաբաժինների և այլ եկամուտների փոխանցում և ստացում ավանդներով (դեպոզիտներով), ներդրումներով, փոխառական և վարկային գործողություններով,
● ոչ առևտրային բնույթի փոխանցումներ և վճարումներ,
● վճարումներ` կապված անշարժ գույքի սեփականության հետ` բացառությամբ օդային և ծովային նավերի, ներքին և խառը (գետ-ծով) նավարկության նավերի, տիեզերական օբյեկտների,
● վճարումներ (հաշվարկներ) և գումարների փոխանցումներ` կապված սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ռեզիդենտ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում ներդրումների (փայաբաժինների), մասնաբաժինների, բաժնետոմսերի ձեռքբերման հետ,
● վճարումներ (հաշվարկներ) և գումարների փոխանցում` կապված սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կողմից կազմակերպված շուկաների (բորսաների) միջոցով պետական արժեթղթերի ձեռքբերման հետ,
● սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում իրավաբանական անձանց կողմից հաշիվների բացում, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում գտնվող իրենց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների պահպանման ծախսերի ֆինանսավորման համար,
● սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքներում ֆիզիկական անձանց կողմից հաշիվների բացում` ձեռնարկատիրական գործունեության հետ կապ չունեցող վճարումներ կատարելու նպատակով: