Հոդված 21
Հոդված 21
Ուժի մեջ մտնելուց հետո Սույն Համաձայնագիրը բաց է ԱՊՀ յուրաքանչյուր մասնակից պետության Կառավարության և կենտրոնական (ազգային) բանկի միանալու համար` ավանդապահին միանալու մասին փաստաթուղթ ներկայացնելու միջոցով:
Սույն Համաձայնագիրը միացած պետության համար ուժի մեջ է մտնում միացման մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու օրվանից:
Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում 2011 թվականի հոկտեմբերի 18-ին, ռուսերենով, մեկ բնօրինակով: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը յուրաքանչյուր Կողմին ուղարկում է իր հաստատած պատճենը:
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2013թ. փետրվարի 1-ին
Վերապահում
Հայաստանի Հանրապետության
ԱՊՀ մասնակից պետությունների արժութային կարգավորման և արժութային վերահսկողության ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության համար վճարման արժույթի սահմանափակումը Հայաստանի Հանրապետության տարածքում չի համարվի արժութային սահմանափակում:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
Վերապահում
Բելառուսի Հանրապետության
ԱՊՀ մասնակից պետությունների արժութային կարգավորման և արժութային վերահսկողության ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի վերաբերյալ
Բելառուսի Հանրապետության` արտաքին ցնցումների նկատմամբ տնտեսության խոցելիության պահպանման պայմաններում արտաքին ֆինանսավորման սահմանափակ հասանելիությունը և կապիտալի հոսքերի ուղղորդման առանցքային ինստիտուցիոնալ տարրերի ձևավորման գործընթացների անավարտությունը նկատի ունենալով` կապիտալի տեղաշարժերի հետ կապված ազատականացման գործողությունները կարող են հանգեցնել մակրոտնտեսական վիճակի անկայունության և սահմանափակող բնույթի միջոցառումների կրկնակի ձեռնարկման անհրաժեշտության, ուստի 7-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածները Բելառուսի Հանրապետության համար ուժի մեջ կմտնեն 2017 թ. հունվարի 1-ից:
Բելառուսի Հանրապետության
վարչապետ Բելառուսի Հանրապետության
ազգային բանկի նախագահ
Մ. Մյասնիկովիչ Ն. Երմակովա