Հոդված 12
Հոդված 12
Կողմերը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 90 օր հետո հանում են արժութային սահմանափակումները սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ռեզիդենտների հետևյալ արժութային գործողությունների նկատմամբ.
● վճարումներ, որոնք կապված են դրամական տեսքով վարկեր (փոխառություններ) ներգրավելու և դրանք տրամադրելու հետ,
● վճարումներ (հաշվարկներ) և դրամական փոխանցումներ, որոնք կապված են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների կազմակերպած շուկաների (բորսաների) միջոցով սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ռեզիդենտ-առևտրային կազմակերպությունների փոխառության տոմսերի և այլ արժեթղթերի (բացառությամբ բաժնետոմսերի) ձեռքբերման հետ: