Հոդված 13
Հոդված 13
Կողմերից յուրաքանչյուրը բացառիկ դեպքերում իրավասու է ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով սահմանելու արժութային սահմանափակումներ սույն Համաձայնագրի 11-րդ և 12-րդ հոդվածներով սահմանված արժութային գործողությունների նկատմամբ:
Բացառիկ դեպքերի թվին են պատկանում.
● այնպիսի հանգամանքների առկայությունը, որոնց դեպքում ազատականացման միջոցառումների իրականացումը կարող է հանգեցնել տնտեսական և ֆինանսական վիճակի վատթարացման,
● վճարային հաշվեկշռի վիճակի բացասական զարգացումը, որի հետևանքով ոսկին և արժութային ռեզերվները կարող են ընկնել թույլատրելի մակարդակից ներքև,
● այնպիսի հանգամանքների առկայությունը, որոնց դեպքում ազատականացման միջոցառումների իրականացումը կարող է ազգային անվտանգության շահերին վնաս հասցնել և խոչընդոտել հասարակական կարգի պահպանմանը,
● սույն Համաձայնագրի մասնակից պետությունների ազգային արժույթի կուրսի կտրուկ տատանումները:
Արժույթների սահմանափակումների մասին ծանուցումները դրանք կիրառող Կողմի կողմից ուղարկվում են մյուս Կողմերին այդպիսի սահմանափակումների կիրառության օրվանից առավելագույնը 15 օրվա ընթացքում:
Բաժին 4
Եզրափակիչ դրույթներ