Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ («IWRM/ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏ» ՓՈՒԼ 2 ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԵԼԻՔ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ` 350.000 ԵՎՐՈ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓՈՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ) ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-08-12-ից մինչև 2022-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1

Ֆինանսական օժանդակության գումարը և նպատակը

1.1 KfW-ն Ստացողին կտրամադրի մինչև 350000 եվրոյի ֆինանսական օժանդակություն:

Սույն ֆինանսական օժանդակությունը ենթակա չէ հետ վերադարձման, բացառությամբ Հոդված 3.2-ում սահմանված դեպքերի:

1.2 Ստացողը, պարտավոր է օգտագործել ֆինանսական օժանդակությունը բացառապես հետևյալ փորձագիտական ծառայությունների ֆինանսավորման նպատակով.

Իրականացնել գոյություն ունեցող ոռոգման համակարգերի համալիր տեխնիկա-տնտեսական հիմնավորման ուսումնասիրություններ Կապսի ջրամբարի գյուղատնտեսական հողերի վրա` ջրի մատչելիության բարելավման և արդյունավետ ոռոգման տեխնոլոգիաների ներդրման միջոցով արտադրության ավելացման ընդունելի հայեցակարգ մշակելու համար («Փորձագիտական ծառայություններ»): Փորձագիտական ծառայությունների մատուցումը պետք է սերտորեն համակարգված լինի «IWRM/Ախուրյան գետ», փուլ 1-ի տեխնիկա-տնտեսական հիմնավորման ուսումնասիրության (BMZ-No.2012 66956) վերլուծությունների և արդյունքների հետ, որն իրականացվելու է Ստացողի և KfW-ի միջև 2012 թ. մայիսի 2-ին կնքած Ֆինանսական համաձայնագրով:

1.3 Ստացողը պարտավոր է ամբողջովին և ժամանակին վճարի համաֆինանսավորման իր մասը: KfW-ի հարցման դեպքում Ստացողը պետք է ապացույցներ ներկայացնի այս առումով համապատասխան ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:

1.4 Ստացողի կողմից վճարվելիք հարկերը և այլ պետական տուրքերը, ինչպես նաև ներմուծման տուրքերը չպետք է ֆինանսավորվեն սույն ֆինանսական օժանդակության միջոցներից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։