Հոդված 6
Հոդված 6
Փորձագիտական ծառայությունները
6.1 Ստացողը` ի դեմս ՋՏՊԿ-ի պարտավոր է.
ա) Փորձագիտական ծառայությունների իրականացումը հանձնարարել անկախ որակավորված խորհրդատուներին («Խորհրդատու»)` պահպանելով ՋՏՊԿ-ի և KfW-ի միջև համաձայնեցված փորձագիտական ծառայությունների հայեցակարգի բովանդակությունը,
բ) նախնական ընտրությունից և միջազգային հանրային մրցույթից հետո պայմանագիր կնքել անկախ, որակավորված խորհրդատուի հետ, որը կոնսորցիում կկազմի Հայաստանի խորհրդատուների հետ: Պայմանագիրը շնորհելիս պետք է առաջնորդվել «Զարգացող երկրների հետ ֆինանսական համագործակցության ծրագրերում խորհրդատուների նշանակման ուղեցույցով» (Հավելված 1), որը սույն համաձայնագրի անբաժան մասն է կազմում:
գ) ապահովել սույն փորձագիտական ծառայությունների լիարժեք ֆինանսավորում, և KfW-ի պահանջով KfW-ին տրամադրել ապացույց, որ սույն ֆինանսական օժանդակության կողմից չփոխհատուցվող ծախսերը կատարվել են,
դ) կատարել խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված իր պարտականությունները,
ե) պահել կամ պահանջել, որպեսզի պահվեն գրանցամատյաններ և գրանցումներ, որոնք պարզորոշ ցույց կտան ուսումնասիրության իրականացման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը` հստակորեն տարանջատելով սույն ֆինանսական օժանդակության միջոցներով ֆինանսավորվող ծառայությունները,
զ) հնարավորություն տալ KfW-ի ներկայացուցիչներին ցանկացած ժամանակ ստուգել վերոհիշյալ գրանցամատյանները, գրանցումները և փորձագիտական ծառայությունների իրականացման հետ առնչվող ցանկացած փաստաթուղթ,
է) KfW-ի պահանջով` KfW-ին տրամադրել փորձագիտական ծառայություններին կամ նրանց հետագա ընթացքին առնչվող ցանկացած տեղեկատվություն և հաշվետվություն,
ը) սեփական նախաձեռնությամբ անմիջապես տեղեկացնել KfW-ին, եթե որևէ հանգամանք խոչընդոտի կամ լրջորեն վտանգի փորձագիտական ծառայությունների իրականացումը կամ նպատակը,
թ) խորհրդատուի հաշվետվությունների վերաբերյալ նկատառումներ ներկայացնել կամ ընդունել դրանք` ստորագրությամբ հաստատելով, և
ժ) որոշումներ կայացնել բոլոր գծագրերի, հաշվետվությունների, ուսումնասիրությունների, ինչպես նաև խորհրդատուների անձնակազմում փոփոխությունների վերաբերյալ` համաձայնեցնելով դրանք KfW-ի հետ:
6.2 Փորձագիտական ծառայությունների ավարտից անմիջապես հետո KfW-ի պահանջով KfW-ին տրամադրել խորհրդատուների կազմած բոլոր գծագրերի, հաշվետվությունների, ուսումնասիրությունների այնքան կրկնօրինակներ, որքան KfW-ն կարող է պահանջել: KfW-ն կարող է տալ վերոնշյալ ուսումնասիրությունների գնահատականը:
6.3 Փորձագիտական ծառայության ֆինանսավորումից չի բխում, որ Ստացողին վերապահվում է ուսումնասիրության արդյունքում մշակված ծրագրի ֆինանսավորում ստանալու իրավունք: Ստացող կողմը պարտավոր է Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը թողնել Ֆինանսական համագործակցության ծրագրի ֆինանսավորման ընտրության հարցը: