Հոդված 7
Հոդված 7
Խորհրդատվական ծառայություններ
7.1 Ի թիվս այլոց, խորհրդատուի պարտականությունները ներառում են.
- Հավաստել գոյություն ունեցող ոռոգման համակարգերը (վիճակը, տոպոգրաֆիան, բնահողերը, կադաստրը, հողային իրավունքները, ներկայիս հողօգտագործումը, մշակաբույսերը, բերքատվությունը, ինստիտուցիոնալ կառուցվածքը, արտադրանքի իրացումը, ջրի հոսքերը և կորուստները, ջրօգտագործման իրավունքները, իրավաբանական հարցեր և այլն):
- Մանրամասն վերլուծել գոյություն ունեցող իրավիճակի խնդիրները (այդ թվում գոյություն ունեցող բաշխիչ համակարգը, վերանորոգում և ընդլայնում, այլընտրանքային սկզբունքներ, սնուցող համակարգեր, դաշտային ջրթողներ կամ միացումներ):
- Վերլուծել և մշակել համապատասխան այլընտրանքային ոռոգման տեխնիկաներ, պարզաբանել արտադրողականության, ինքնարժեքի և բարդության հարցերը:
- Իրականացնել թիրախային խմբերի, ինչպես նաև ծրագրի հետ առնչվող այլ խմբերի համար մանրամասն սոցիալ-տնտեսական վերլուծություն:
- Իրականացնել առաջարկվող ծրագրի ուղեգծի երկայնքով հողի սեփականության վերլուծություն, հողի վերցման և վերաբնակեցման անհրաժեշտության գնահատում:
- Իրականացնել սոցիալական և բնապահպանական ազդեցության վերլուծություն, այդ թվում` արտադրության ինտենսիֆիկացմամբ պայմանավորված հնարավոր ազդեցությունը շրջակա միջավայրի և օգտագործողների այլ խմբերի վրա (այդ թվում անդրսահմանային հարցեր):
- Ֆերմերային մոդելների հիման վրա իրականացնել ծախսերի և շահույթների վերլուծություն, տնտեսական հաշվարկներ:
- Որոշել մշակաբույսերի ջրի պահանջարկը նշված տարածքներում` էվապոտրանսպիրացիայի և ֆիլտրացիայի հաշվարկների հիման վրա, մշակաբույսերի տարբեր սցենարների և ոռոգման տարբեր տեխնոլոգիաների դեպքում:
- Շուկայական վերլուծություն (գոյություն ունեցող և ապագա հնարավորությունները):
Պլանավորված տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությունների ավելի մանրամասն նկարագրությունը տես Հավելված 2-ում («Տեխնիկական առաջադրանք»):
7.2 KfW-ին` առանց որևէ սահմանափակումների իրավունք է վերապահվում իր հայեցողությամբ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում օգտագործելու սույն Ֆինանսական օժանդակության միջոցներով ֆինանսավորված փորձագիտական ծառայությունների արդյունքները և դրան վերաբերող բոլոր փաստաթղթերը: