Հոդված 2
Հոդված 2
Հատկացումներ
2.1 Ստացողը սույնով լիազորում է KfW-ին սույն ֆինանսական օժանդակության միջոցներից միջանկյալ և վերջնական վճարումներ կատարել խորհրդատուին: Այդ վճարումները պետք է կատարվեն մատուցված փորձագիտական ծառայությունների ընթացքին համաձայն` KfW-ին ներկայացրած հաշիվ-ապրանքագրերի բնօրինակների հիման վրա (կրկնօրինակը` Ստացողին) և համաձայն Ստացողի` ի դեմս ՀՀ ՏԿՆ ՋՏՊԿ-ի և խորհրդատուի միջև կնքվելիք պայմանագրի: Ստացողի տրամադրած սույն լիազորագիրը կհամարվի խնդրագիր` վերոնշյալ բոլոր վճարումների կատարման համար:
2.2 Այլ արտարժույթով կատարված վճարումների դեպքում (“Արտարժույթ”), KfW-ն Ստացող կողմի ծախսը կհաշվարկի եվրոյով, ինչպես որ այն արտարժույթի գնման համար տրամադրվել էր KfW-ի կողմից` ներառյալ չկանխատեսված ծախսերը:
2.3 KfW-ն պատասխանատվություն չի կրում բանկային հաստատությունների պատճառով հատկացումների փոխանցումների կամ KfW-ի կողմից կատարվող որևէ փոխանցման ուշացման համար: Եթե ուշացումը տեղի է ունեցել KfW-ի մեղքով, ապա KfW-ն պարտավոր է վճարել միայն հաշվեգրված տոկոսները:
2.4 KfW-ն իրավունք ունի հրաժարվել հատկացումներ կատարելուց 2014 թ.-ի դեկտեմբերի 31-ից հետո:
2.5 Խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրում պետք է ներառվի մի դրույթ, համաձայն որի Ստացողի հաշվին փոխանցվող ցանկացած վճարում, երաշխիք կամ նման վճար, ինչպես նաև ցանկացած ապահովագրական վճար պետք է կատարվի KfW-ի հետևյալ հաշվեհամարին` 38 000 000 00 (IBAN: DE53 5002 0400 3800 0000 00), Մայնի Ֆրանկֆուրտ (BIC: KFWIDEFF; BLZ 500 204 00), որտեղից էլ KfW-ն սույն վճարումները կփոխանցի Ստացողի հաշվին: