Հոդված 8
Հոդված 8
Այլ դրույթներ
8.1 Ստացողը` ի դեմս ՋՏՊԿ-ի պարտավոր է երաշխավորել, որ փորձագիտական ծառայությունների իրականացման համար պատասխանատու անձինք չեն պահանջի, թույլ չեն տա, չեն վճարի, չեն տա, չեն խոստանա կամ ընդունի ապօրինի վճարումներ կամ այլ շահ` սույն փորձագիտական ծառայությունների որևէ պայմանագրի շնորհման և սույն ֆինանսական օժանդակության միջոցներից կատարված հատկացումների առնչությամբ:
8.2 Սույն համաձայնագրի դրույթներից որևէ մեկի անվավեր դառնալը չի անդրադառնա մնացած դրույթների վրա: Դրա պատճառով առաջացած բացը կլրացվի սույն համաձայնագրի նպատակին համապատասխան այլ դրույթով:
8.3 Ստացողը չի կարող փոխանցել կամ գրավադնել սույն համաձայնագրով նախատեսված որևէ իրավունք:
8.4 Սույն համաձայնագիրը կարգավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդրությամբ: Կատարման վայրը Մայնի Ֆրանկֆուրտն է:
8.5 Սույն Համաձայնագրով սահմանված` KfW–ի և Ստացողի միջև իրավական հարաբերությունները կդադարեն վերջին հատկացումից 6 տարի հետո:
Կազմված է 3 բնօրինակով` անգլերեն լեզվով
Մայնի Ֆրանկֆուրտ Երևան
____ 2013 թ. ____ 2013 թ.
____________________________ ____________________________
Գերմանիայի Վերակառուցման և զարգացման բանկ Հայաստանի Հանրապետություն`
ի դեմս Ֆինանսների նախարարության
Երևան
____ 2013 թ.
________________________
Հայաստանի Հանրապետություն` Ի դեմս Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի
Հավելված 1 «Զարգացող երկրների հետ ֆինանսական համագործակցության ծրագրերում խորհրդատուների նշանակման ուղեցույց»
Հավելված 2 «IWRM/Ախուրյան գետ»-ի փուլ 2-ի Տեխնիկական առաջադրանք