Հոդված 16
Հոդված 16
Վեճերի կարգավորում
1. Սույն Կոնվենցիայի դրույթների մեկնաբանմանը կամ կիրառմանն առնչվող ցանկացած վեճ, որն իննամսյա ժամկետում չի կարգավորվում բանակցությունների միջոցով կամ խաղաղ կարգավորման ցանկացած այլ եղանակով, կողմերից ցանկացածի պահանջով կարգավորվում է արբիտրաժով: Արբիտրաժի հանձնաժողովը կազմվում է երեք անդամից: Վեճի յուրաքանչյուր կողմ հանձնաժողովում նշանակում է մեկ անդամ, իսկ երրորդ անդամը, որը հանձնաժողովի նախագահն է, ընտրվում է կողմերի ընդհանուր համաձայնությամբ: Եթե կողմերը եռամսյա ժամկետում համաձայնության չեն գալիս երրորդ անդամի նշանակման շուրջ, ապա երրորդ անդամը նշանակվում է Արդարադատության միջազգային դատարանի նախագահի կողմից: Եթե ցանկացած կողմ եռամսյա ժամկետում չի կատարում նշանակումը, ապա թափուր տեղը կամ տեղերը լրացվում են Արդարադատության միջազգային դատարանի նախագահի կողմից:
2. Արբիտրաժի հանձնաժողովն իրեն ներկայացված հարցերի շուրջ որոշում է կայացնում ձայների պարզ մեծամասնությամբ, և նրա որոշումները պարտադիր են կողմերի համար:
3. Սույն Կոնվենցիայի շրջանակում առաջացած վեճերի կարգավորման համար պատասխանատու արբիտրաժի հանձնաժողովը կամ միջազգային մյուս մարմինները Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի միջոցով տեղեկացնում են պայմանավորվող մյուս պետություններին վեճերի առկայության և դրանց բնույթի, ինչպես նաև դրանց կարգավորման ժամկետների մասին: