Հոդված 2
Հոդված 2
Տարանցման ազատություն
1. Սույն Կոնվենցիայի պայմանների համաձայն՝ տարանցման ազատություն շնորհվում է տարանցիկ փոխադրման և փոխադրամիջոցների համար։ Պահպանելով սույն Կոնվենցիայի մյուս դրույթները՝ պայմանավորվող պետությունների կողմից իրենց տարածքում երթևեկության կարգավորման և իրականացման ուղղությամբ ձեռնարկված միջոցները պետք է դյուրացնեն տարանցիկ փոխադրումը, որը կատարվում է համապատասխան պայմանավորվող պետությունների կողմից տարանցման համար փոխադարձաբար ընդունելի երթուղիներով: Սույն Կոնվենցիայի պայմաններին համապատասխան` խտրականություն չպետք է դրվի ապրանքների ծագման վայրի, ուղարկման, մուտքի, ելքի կամ նշանակման վայրի պետության հիմունքով, կամ ապրանքների սեփականությանը կամ նավերի, ցամաքային փոխադրամիջոցների կամ օգտագործված մյուս տրանսպորտային միջոցների սեփականությանը, գրանցման վայրին կամ պատկանելությանը վերաբերող ցանկացած հանգամանքի բերումով։
2. Մեկ այլ պայմանավորվող պետության ամբողջ տարածքով կամ նրա մի մասով անցնող փոխադրամիջոցների օգտագործումը կարգավորող կանոնները սահմանվում են համապատասխան պայմանավորվող պետությունների ընդհանուր համաձայնությամբ՝ պատշաճորեն հաշվի առնելով միջազգային այն բազմակողմ կոնվենցիաները, որոնց կողմ են նշված պետությունները։
3. Յուրաքանչյուր պայմանավորվող պետություն, իր օրենքներին, կանոններին և կանոնակարգերին համապատասխան, թույլատրում է իր տարածքով այն անձանց անցումը կամ իր տարածքներ այն անձանց մուտքը, որոնց տեղաշարժն անհրաժեշտ է տարանցիկ փոխադրման համար։
4. Պայմանավորվող պետությունները թույլատրում են տարանցիկ փոխադրումն իրենց տարածքային ջրերով՝ միջազգային սովորութային իրավունքի սկզբունքներին կամ կիրառելի միջազգային կոնվենցիաներին և իրենց ներքին կանոնակարգերին համապատասխան։