Հոդված 8
Հոդված 8
Ազատ գոտիներ կամ մաքսային այլ հնարավորություններ
1. Տարանցիկ փոխադրումը հարմար դարձնելու նպատակով տարանցման պետություններում ապրանքների մուտքի և ելքի նավահանգիստներում կարող են ստեղծվել ազատ գոտիներ կամ մաքսային այլ հնարավորություններ` այդ պետությունների և դեպի ծով ելք չունեցող պետությունների միջև համաձայնությամբ:
2. Դեպի ծով ելք չունեցող պետությունների օգտին այս բնույթի հնարավորություններ կարող են տրամադրվել նաև ծովափ կամ նավահանգիստ չունեցող տարանցման այլ պետություններում: