Անցնել բովանդակությանը

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԴԵՊԻ ԾՈՎ ԵԼՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱՆՑԻԿ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ

Կոնվենցիաընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սահմանումներ

Սույն Կոնվենցիայի նպատակների համար՝

ա) «Դեպի ծով ելք չունեցող պետություն» հասկացությունը նշանակում է` ցանկացած պայմանավորվող պետություն, որը չունի ծովափ,

բ) «Տարանցիկ փոխադրում» հասկացությունը նշանակում է` ապրանքների, այդ թվում՝ չուղեկցվող ուղեբեռի անցում դեպի ծով ելք չունեցող պետության և ծովի միջև գտնվող պայմանավորվող պետության տարածքով այն դեպքում, երբ անցումն ամբողջական ուղևորության մի մասն է, որն սկսվում կամ ավարտվում է դեպի ծով ելք չունեցող տվյալ պետության տարածքում, և որը ներառում է անմիջապես այդ անցմանը նախորդող կամ հաջորդող՝ ծովով փոխադրում։ Նշված ապրանքների փոխաբեռնումը, պահեստավորումը, խմբաքանակի բաժանումը, դրանց փոխադրամիջոցի տեսակը փոխելը, ինչպես նաև սարքավորումների ու խոշոր ապրանքների մոնտաժումը, ապամոնտաժումը կամ կրկնակի մոնտաժումը չեն հանգեցնում ապրանքների բացառմանը «տարանցիկ փոխադրում» հասկացությունից՝ պայմանով, որ ցանկացած նման գործողություն իրականացվում է բացառապես փոխադրման հարմարության նկատառումներից ելնելով։ Սույն պարբերության ոչ մի դրույթ չի մեկնաբանվում այնպես, որ պարտավորություն դրվի ցանկացած պայմանավորվող պետության վրա` իր տարածքում ստեղծել մոնտաժման, ապամոնտաժման կամ կրկնակի մոնտաժման համար մշտական հարմարություններ կամ թույլատրել դրանց ստեղծումը,

գ) «Տարանցման պետություն» հասկացությունը նշանակում է` ցանկացած պայմանավորվող պետություն, որն ունի կամ չունի ծովափ, գտնվում է դեպի ծով ելք չունեցող պետության ու ծովի միջև, և որի տարածքով կատարվում է «տարանցիկ փոխադրումը»,

դ) «Փոխադրամիջոց» հասկացությունը ներառում է`

i) ցանկացած երկաթուղային շարժակազմ, ծովային ու գետային նավեր և ավտոճանապարհային փոխադրամիջոցներ,

ii) բեռնակիրներ և բեռնակիր կենդանիներ՝ կախված տեղական իրավիճակից,

iii) համապատասխան պայմանավորվող պետությունների համաձայնությամբ` այլ փոխադրամիջոցներ և խողովակներ ու գազամուղներ, եթե դրանք օգտագործվում են տարանցիկ փոխադրման համար՝ սույն հոդվածի իմաստով։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։