Հոդված 10
Հոդված 10
Կապն առավելագույն բարենպաստման դրույթի հետ
1. Պայմանավորվող պետությունները համաձայնում են, որ սույն Կոնվենցիայով դեպի ծով ելք չունեցող պետություններին իրենց հատուկ աշխարհագրական դիրքի պատճառով տրամադրվող հնարավորություններն ու հատուկ իրավունքները բացառվում են առավելագույն բարենպաստման դրույթի գործողության շրջանակից: Դեպի ծով ելք չունեցող որևէ պետություն, որը սույն Կոնվենցիայի կողմ չէ, կարող է հայցել դեպի ծով ելք չունեցող պետություններին սույն Կոնվենցիայով տրամադրվող հնարավորություններն ու հատուկ իրավունքները բացառապես առավելագույն բարենպաստման դրույթի հիման վրա, որը նախատեսված է դեպի ծով ելք չունեցող տվյալ պետության և նման հնարավորություններ ու հատուկ իրավունքներ շնորհող պայմանավորվող պետության միջև կնքված պայմանագրով:
2. Եթե որևէ պայմանավորվող պետություն դեպի ծով ելք չունեցող որևէ պետության տրամադրում է ավելի մեծ հնարավորություններ կամ հատուկ իրավունքներ, քան նախատեսված է սույն Կոնվենցիայով, ապա այդ հնարավորությունները կամ հատուկ իրավունքները շնորհվում են միայն դեպի ծով ելք չունեցող տվյալ պետությանը, եթե այդ հնարավորությունները կամ հատուկ իրավունքները դեպի ծով ելք չունեցող մեկ այլ պետության չտրամադրելը չի հակասում վերջինիս և նման հնարավորություններ ու հատուկ իրավունքներ շնորհող պայմանավորվող պետության միջև կնքված պայմանագրով նախատեսված առավելագույն բարենպաստման դրույթին: