Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Կոնվենցիայի բացառություններ` հանրային առողջության, անվտանգության և մտավոր սեփականության պաշտպանության հիմունքով

1. Սույն Կոնվենցիայով ոչ մի պայմանավորվող պետություն չի պարտավորվում թույլ տալ այն անձանց տարանցումը, որոնց մուտքն իր տարածք արգելված է, կամ այնպիսի ապրանքների տարանցիկ փոխադրումը, որոնց ներկրումն արգելված է` բարոյականության, հանրային առողջության կամ անվտանգության նկատառումներից ելնելով, կամ որպես կանխարգելիչ միջոց` կենդանիների կամ բույսերի հիվանդությունների կամ մակաբույծների դեմ:

2. Յուրաքանչյուր պայմանավորվող պետություն իրավասու է ձեռնարկելու ողջամիտ նախազգուշական և այլ միջոցներ` ապահովելու համար, որ անձինք և ապրանքները, մասնավորապես՝ մենաշնորհի ենթակա ապրանքները, իսկապես տարանցիկ կերպով փոխադրվեն, և այդ ապրանքների փոխադրման համար իսկապես կիրառվեն փոխադրամիջոցներ, ինչպես նաև ապահովվի երթուղիների և հաղորդակցման միջոցների անվտանգությունը:

3. Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի ազդում այն միջոցների վրա, որոնք որևէ պայմանավորվող պետություն ստիպված կլինի ձեռնարկել միջազգային այլ համընդհանուր կոնվենցիայի դրույթներին համապատասխան, որի կողմ է տվյալ պետությունը, անկախ այն հանգամանքից՝ այն կրում է համաշխարհային, թե տարածաշրջանային բնույթ, և թե նշված կոնվենցիան արդեն կնքվել է սույն Կոնվենցիայի ամսաթվի դրությամբ կամ կնքվել է ավելի ուշ, երբ նշված դրույթները վերաբերում են.

ա) կոնկրետ տեսակի ապրանքների, ինչպես, օրինակ` թմրանյութերի կամ վտանգավոր այլ դեղորայքի կամ զենքերի արտահանմանը կամ ներմուծմանը կամ տարանցիկ փոխադրմանը, կամ

բ) արդյունաբերական, գրական կամ գեղարվեստական սեփականության կամ առևտրային անվանումների պաշտպանությանը, սկզբնաղբյուրի մասին նշումներին կամ ծագման անվանումներին, ինչպես նաև անարդար մրցակցության ճնշմանը:

4. Սույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի խոչընդոտում ցանկացած պայմանավորվող պետությանը՝ ձեռնարկել անհրաժեշտ որևէ գործողություն անվտանգության իր կենսական շահերի պաշտպանության համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։