Հոդված 5
Հոդված 5
Մաքսային, տրանսպորտային և այլ ընթացակարգերին վերաբերող մեթոդներ և փաստաթղթեր
1. Պայմանավորվող պետությունները կկիրառեն այնպիսի վարչական և մաքսային միջոցներ, որոնք թույլ են տալիս կատարելու ազատ, անընդհատ և շարունակական տարանցիկ փոխադրում: Հարկ եղած դեպքում նրանք պետք է վարեն բանակցություններ` համաձայնեցնելու համար այն միջոցները, որոնք ապահովում և դյուրացնում են նշված տարանցիկ փոխադրումը:
2. Պայմանավորվող պետությունները պարտավորվում են իրենց տարածքով տարանցման ողջ ընթացքում կիրառել մաքսային, տրանսպորտային և վարչական այլ ընթացակարգերի իրականացմանը վերաբերող փաստաթղթերի պարզեցված համակարգ և արագ մեթոդներ` տարանցիկ փոխադրման, այդ թվում` դրա ընթացքում տեղի ունեցող փոխաբեռնման, պահեստավորման, խմբաքանակի բաժանման, փոխադրամիջոցի տեսակը փոխելու առնչությամբ: