Հոդված 6
Հոդված 6
Տարանցվող ապրանքների պահեստավորում
1. Տարանցման պետության մուտքի և ելքի կետերում, ինչպես նաև միջանկյալ կետերում տարանցվող ապրանքների պահեստավորման պայմանները պետք է սահմանվեն տվյալ պետությունների միջև համաձայնությամբ: Տարանցման պետությունները պետք է տրամադրեն պահեստավորման առնվազն այնպիսի բարենպաստ պայմաններ, ինչպիսիք տրամադրում են այն ապրանքների համար, որոնք մուտք են գործում կամ արտահանվում են իրենց երկրներ:
2. Սակագներն ու վճարները կսահմանվեն 4-րդ հոդվածին համապատասխան: